Բաժիններ՝

ԱՄՆ գաղտնի ծառայությունը կխստացնի անվտանգությունը Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ. WSJ

ԱՄՆ գաղտնի ծառայությունը, որը պատասխանատու է պետության ղեկավարության պաշտպանության համար, որոշում է կայացրել խստացնել անվտանգությունը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ՝ Յուտայի նահանգում պահպանողական հայացքների տեր ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության պատճառով:

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ) թերթը:Ըստ պարբերականի տվյալների՝ անվտանգության միջոցները պետության ղեկավարի մասնակցությամբ զանգվածային միջոցառումների ժամանակ խստացվելու են:

Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի աշխատանքային գրաֆիկը: Թրամփը մտադիր է Պենտագոնում մասնակցել 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված արարողությանը:

Նա նաև կդիտի բեյսբոլի մրցախաղ Նյու Յորքում:Պահպանողական ակտիվիստ և նախագահ Թրամփի աջակից 31-ամյա Քըրքին գնդակահարել են սեպտեմբերի 10-ին Օրեմ քաղաքի (Յուտայի նահանգ) համալսարանում ելույթի ժամանակ։ Նա հիվանդանոցում մահացել է ստացած վիրավորումից։ Իրավապահները շարունակում են կրակողի որոնումները։

Ավելի վաղ սպանության մեջ կասկածվող երկու անձինք ձերբակալվել և հարցաքննությունից հետո ազատ էին արձակվել։ Հետաքննության  վարկածով՝ դիպուկահարը կրակել է Քըրքի ելույթի վայրին մոտ գտնվող շենքի տանիքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս