Իշխանափոխության 2 ձև կա. մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք՝ Նեպալի՞, թե՞ Ֆրանսիայի օրինակը. Սերժ Սարգսյան

«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, այսօր էլ ներկա է, և դրան հասնելու ամենաճիշտ և օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնել է կառավարությանը, վարչապետին, այսինքն՝ իմպիչմենտն է»,-դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, նաև լսելու տեղ է, և ով ականջ ունի՝ կլսի: Հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ-երկու անգամ են հնարավորություն ունենում չլինելով պատգամավոր, խոսել ԱԺ ամբիոնից: Այդտեղ որևէ բան չկա»,-իմպիչմենտի հարցով ԱԺ-ում լսումներ անցկացնելու թեմայով մամուլի հրապարակումների վերաբերյալ ասաց նա:

«Երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում՝ երկու խոշոր իրադարձություն Նեպալում և Ֆրանսիայում, և ժողովրդի վստահությունը չվայելող կառավարության քշելու կամ իմպիչմենտի ենթարկելու երկու ձև է. մեկը՝ Նեպալինը՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձևը ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով: Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,-ասաց երրորդ նախագահը:

Հարցին՝ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի հետ լեզու չեն գտնում այդ հարցում, մի՞թե միմյանց հետ ունեցած խնդիրներն ավելի կարևոր են, քան Փաշինյանին հեռացնելու խնդիրը. «Ես ձեզ քանի անգամ խնդրել եմ՝ երկրորդ նախագահի մասով ինձ հարց մի տվեք»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս