Բաժիններ՝

ԱԹՍ-ի ընկնելու պատճառով Ռոստովի գիշերօթիկ դպրոցից 73 երեխա է տարհանվել

Ռոստովի մարզում գիշերօթիկ դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով տուժել է դպրոցի երկու աշխատակից, տարհանվել է 73 երեխա: Այս մասին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Յուրի Սլյուսարը։

«Մատվեևո-Կուրգանի շրջանում կեսգիշերին մոտ անօդաչուի գրոհի պատճառով իրականացվել է Մատվեևո-Կուրգանի հատուկ գիշերօթիկ դպրոցի սաների ու դաստիարակների տարհանում», – գրել է Սլյուսարն իր Telegram ալիքում։

Նրա տեղեկությունների համաձայն՝ տարհանվել են գիշերօթիկ դպրոցի 73 երեխա և 5 աշխատակից։ Գիշերօթիկ դպրոցում վնասվել են ապակեպատվածքը և պահեստային ելքի դուռը։

Երկու աշխատակից թեթև վնասվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց։ Պաշտոնյան նշել է, որ տեղում աշխատում են բոլոր օպերատիվ հերթապահ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930