
Իրանը պատրաստ է Հայաստանի անվտանգությունը երաշխավորել. Սյունիքը կարմիր գիծ է. Էհսան Մոհավեդիան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ անցկացվող «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով միջազգային խորհրդաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում Կովկասյան հարցերով փորձագետ Էհսան Մովահեդիանն անդրադարձավ վաշինգտոնյան փաստաթղթերին, թե ինչ մտահոգություններ ունի Իրանը, և արդյո՞ք Իրանի նախագահի այցը Հայաստան փարատել է այդ մտահոգությունները։
«Իրանն ու Հայաստանը բնական հարևաններ են։ Բնականաբար, եթե Հայաստանի անվտանգային հարցերի հետ կապված մտահոգություններ, խնդիրներ լինեն, ապա Իրանը կարող է երաշխավորություն տալ այդ առումով։ Այդ ամեն ինչը Իրանի վրա էլ է ազդում, Իրանը պատրաստ է երաշխավորություններ տալ անվտանգային հարցերում:
Մենք վստահ ենք՝ ԱՄՆ-ն Հայաստան չի գալու՝ անվտանգություն ապահովելու համար, այլ գալիս է տարածաշրջանն ապակայունացնելու, հետագայում նաև Իրանին, Ռուսաստանին, ավելի ուշ՝ Չինաստանին վնաս հասցնելու համար։ ԱՄՆ-ը փորձում է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Հայաստանում մարդիկ իրար դեմ դուրս գան:
Սյունիքն Իրանի համար շարունակում է մնալ կարմիր գիծ, և եթե ԱՄՆ-ն փորձի ավելորդ քայլեր անել, բնականաբար, Իրանից պատասխան կստանա»,- շեշտել է փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում