
Նշվել է ամենավտանգավոր գարեջրային խորտիկը

Սկանդինավյան առողջապահական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Օլգա Չիստիկը պատմել է, թե որ գարեջրային խորտիկներն են համարվում ամենավնասակարը։ Նա դրանք թվարկել է Lenta.ru-ի հետ զրույցում։
Վնասակար գարեջրային խորտիկների շարքում են չիպսերը, չորահացերը, ապխտած և տապակած սնունդը։ Գաստրոէնտերոլոգի խոսքով՝ դրանք հիմնականում վտանգավոր են, քանի որ պարունակում են շատ աղ։ «Մեծահասակի համար օրական աղի նորման մոտ հինգ գրամ է, բայց գարեջրի և չիփսերի տոպրակի մեկ երեկոն հեշտությամբ մի քանի անգամ գերազանցում է այս ցուցանիշը»,- ընդգծել է նա։
Բացի այդ, ըստ Չիստիկի, ցանկացած ալկոհոլ, որը զուգորդվում է բարձր կալորիականությամբ խորտիկների հետ, կարող է ծանրաբեռնել ենթաստամոքսային գեղձը և լյարդը, և կարող է առաջացնել սուր պանկրեատիտ։