Բաժիններ՝

Եգիպտացորենի դաշտում ռազմական անօդաչու թռչող սարք է ընկել

Ըստ նախնական հետաքննության արդյունքների՝ Լեհաստանի արևելքում եգիպտացորենի դաշտին հարվածած և այն այրած օբյեկտը եղել է ռազմական անօդաչու թռչող սարք: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ այս մասին հայտնել է Լյուբլինի շրջանային դատախազ Գժեգոժ Տրուսևիչը։

Լեհաստանը բարձր զգոնության վիճակում է իր օդային տարածքը ներխուժած սարքերի առումով, քանի որ 2022 թվականին ուկրաինական մոլորված հրթիռը հարվածել էր Լեհաստանի Պժևոդով գյուղին, որի հետևանքով 2 մարդ էր զոհվել:

«Պայթյունի ուսումնասիրությունը ցույց է տալիս, առարկան, ամենայն հավանականությամբ, ռազմական անօդաչու թռչող սարք է»,- ասել է Տրուսևիչը։

Ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ անհայտ առարկա է ընկել Լյուբլինի Օսինի գյուղի դաշտում, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից ավելի քան 100 կմ և Բելառուսից մոտ 90 կմ հեռավորության վրա։

Լեհաստանի PAP պետական լրատվական գործակալությունը, հղում անելով պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած անձի, հայտնել է, որ ԱԹՍ-ն մարտագլխիկ չի ունեցել, պարունակել է միայն փոքր քանակությամբ պայթուցիկ նյութեր և, որ ամենայն հավանականությամբ, խայծ է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս