«Շուտով Բալտասարը կորցրեց իր գահը». Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաբելոնում մի թագավոր կար՝ անունը Բալտասար։ Նա շատ աշխարհիկ մարդ էր և հոգու խորքում չէր հավատում Աստծու գոյությանը, և անգամ խնջույքների ժամանակ օգտագործում էր Երուսաղեմի Մայր Տաճարից առգրավված սպասքը, որը արշավի ժամանակ վերցրել էին։

Մի օր, խնջույքի ընթացքում, նրա պալատի պատին հայտնվեց մի գրություն՝ անծանոթ լեզվով։ Դանիել մարգարեն այն թարգմանեց՝

«Մենե, Մենե, Տեկել, Ուփարսին»,
ինչը նշանակում է՝

«Քեզ կշռեցի և թեթև գտա. շուտով քո թագավորության գահը կհանձնվի ուրիշի»։

Շուտով Բալտասարը կորցրեց իր գահը»:

Տեսանյութեր

Լրահոս