Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

Կատարի Պետությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

Կատարը հույս է հայտնել, որ համաձայնագիրը համագործակցության նոր փուլ կհաստատի երկու երկրների միջև՝ հիմնված բարիդրացիության սկզբունքների վրա՝ դրանով իսկ իրականություն դարձնելով երկու ժողովուրդների ձգտումները խաղաղության, զարգացման և բարգավաճման հասնելու վերաբերյալ և ամրապնդելով  տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը։

Կատարի Պետությունը նաև իր գնահատանքն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրմանը հասնելու գործում ներդրած ջանքերի համար։ Կատարն աջակցություն է հայտել լարվածության թուլացմանն ու հակամարտությունները դիվանագիտական ուղիներով կարգավորելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մակարդակներում խաղաղության, զարգացման և բարգավաճման հիմքերի ամրապնդմանն ուղղված բոլոր ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031