
«Չեմ կարծում` եկեղեցին պաշտպանելու բեռը պետք է մնա եկեղեցու վրա». Արմեն Աշոտյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ իր մակարդակից ցածր է խոսել Նիկոլ Փաշինյանի դաշտ նետած այն խոսույթի մասին, թե Վեհափառը «զավակ ունի»։ Անգամ, եթե այս խոսույթը քննադատում են, բայց «ռեպլիկացնում» են բառակապակցությունը՝ ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի քարոզչությանը։
«Կհաջողի՞ իր հարձակումը, կփլվի՞ դրանից եկեղեցին՝ իհարկե ոչ, բայց դա նշանակում է, որ պետք է նստել ու հավատալ եկեղեցու մոգական ուժի՞ն, ասել՝ դե, մեկ է՝ չի հաջողվելո՞ւ, ո՛չ։ Չեմ կարծում, որ պետք է շատ բեռ մնա եկեղեցու վրա՝ եկեղեցին պաշտպանելու համար, սա ճիշտ չէ։
Իհարկե, առաջնային է Վեհափառի խոսքը, իր ակնկալիքներն իր հավատավոր հոտից, բայց հավատավոր հոտը ևս հետևելով իր հովվին, պետք է հույսը չդնի այն փաստի վրա, որ՝ Նիկոլն ո՞ւր էր, որ եկեղեցին կար»,- 2 տարվա ընդիմիջումից հետո ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը։
Նա հիշեցրեց՝ Եկեղեցին Խորհրդային Միության ժամանակ չքանդվեց, բայց 70 տարի տանջվեց, այսինքն՝ Սովետը եկեղեցու դեմ պայքարեց 70 տարի։
«Մենք այդ 70 տարի՞ն ենք ուզում համբերել, կարծում եմ՝ սա ճիշտ մոտեցում չէ»,- շեշտեց նա։
Արմեն Աշոտյանը նաև ընդգծեց՝ իրեն կարող է դատել միայն Տերը, այլ ոչ թե անտեր մարդը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում