Երկրորդ նախագա՛հ, Ձեր թշնամանքը Երրորդ նախագահի դեմ ավելի ուժեղ է, քան թշնամանքը Նիկոլի դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Օրերս հարցազրույց տվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին։ Ըստ  2-րդ նախագահի՝ քաղաքական համակարգում մի վիճակ է, երբ կա ընդամենը երկու մեծ բևեռ՝ մեկն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի ստեղծելիք քաղաքական միավորը, իսկ մնացած ընդդիմադիր ուժերի համար այդ երկու մեծ բևեռը քաղաքական պայքարի դաշտը նեղացրել է։

Ինչո՞վ է «Հայաստան» դաշինքը մեծ բևեռ, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանից։

«Ես չեմ վիճարկում Ռոբերտ Քոչարյանի ձևավորած «Հայաստան» դաշինքի մեծ բևեռ լինելը։ Ասենք՝ այդպես է, լա՛վ, բա հետո՞։ Եթե ամենամեծն եք, իմացեք՝ ամենամեծից ամենամեծ պատասխանատվությունն են մարդիկ սպասում, եթե կարծում եք, թե նման ձևով մեծ լինելը պատիվ է բերում, քավ լիցի։ Ասում եք, թե ամենամեծն եք, այդ դեպքում, պարոն նախագահ, ամենամեծը լինելով՝  ի՞նչ եք անում, սպասում եք, որ մյուսները գործ անեն, գնաք կանգնեք կողքի՞ն։ Հայաստանին ի՞նչ օգուտ այդ ամենամեծից»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ 2-րդ նախագահի կողմից նման հայտարարությունն ուղեկցվում էր այս դարի պոպուլիզմի գործիքներով։

«Կամ, առանց Հայ հեղափոխական դաշնակցության՝ կա՞ «Հայաստան» դաշինք, թե՞ չկա, կամ՝ ինչպե՞ս է կոչվում Ձեր այդ ամենամեծ ուժը, ի՞նչ գաղափարախոսություն ունի։ Ես այդ հարցազրույցում նկատեցի, որ Արցախի հանձնում, դավաճանություն… նման հարցերից Ռոբերտ Քոչարյանը չի խոսում, նա խոսում է հեղափոխության արժեքներից»,– ասաց նա՝ ընդգծելով՝ հետևելով 2-րդ նախագահի հարցազրույցին, ունի տպավորություն, որ Հայաստանում ստանդարտ քաղաքական վիճակ է, և քաղաքական միավորը զբաղված է կլասիկ քաղաքականությամբ։

«Իրականում՝ տեսնում եմ, որ Ձեր թշնամանքը 3-րդ նախագհի դեմ ավելի ուժեղ է, քան թշնամանքը Նիկոլի դեմ»,- նկատեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս