ԷԴ ԴԵՌ ՀԱՐՑ Է՝ ՀԱՅ ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԵ՞Ն ՆԻԿՈԼԻ ՀՐԱՄԱՆԸ. ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑ ՎԵՀԻՆ՝ ՎԵՀԱՐԱՆ ԿԴԱՌՆԱ ԳԱՂՈՒԹԸ. Ա՛Յ ՂԱԶ, ԴՈՒ ՉԳԻՏԵ՞Ս, ՈՐ ԱԼԵՆԸ ՔՈ ՎՐԱ «ԴԱՆՈՍ» ԱՆՈՂՆ Ա. #ԴԱՍԵՐ 24

 «Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմաբան Միհրան Հակոբյանն ու քաղաքագետ Արմեն Մինասյանն են։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Արմեն Մինասյան.- Եկեղեցու դեմ հարձակմամբ Նիկոլ Փաշինյանը մի քանի խնդիր է լուծում։ Իհարկե, կա արտաքին պատվեր։ Կա նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որից պետք է որևէ կերպ ուշադրություն շեղել, օրակարգը լղոզել։

Կարդացեք նաև

Եկեղեցու դեմ հարձակումների պատճառներից է նաև Եկեղեցու՝ չափազանց բարձր վստահելիությունը, բարձր վարկանիշը հասարակության շրջանում։

Եկեղեցու դեմ հարձակմամբ Նիկոլ Փաշինյանը փորձելու է նաև իրենց շատ նեղ խմբակի ներսում եղած խնդիրները լուծել բարձրացնում է իր անձի նկատմամբ նվիրվածության «գրադուսը»։

Միհրան Հակոբյան.- Ենթադրենք՝ գնաց, գրոհեց, Վեհին հանեց։ Բայց խնդիրն այն է, որ Վեհարանն այնտեղ է, ուր Վեհափառ Հայրապետն է։ Եթե կալանավորեց Վեհին, ապա քրեակատարողական հիմնարկը կդառնա Վեհարան։ Վեհը հենց հիմա կարող է տեղափոխվել ցանկացած վայր։ Այդ քայլով Փաշինյանը ոչ մի խնդիր չի լուծում։

Նիկոլ Փաշինյանն ուզում է նոր աղանդ ձևավորել դրա մասին էր նրա վերջին գրառումը։

Դու ո՞վ ես, Նիկո՛լ, որ Կաթողիկոս ունենաս դու շատ-շատ կարող ես քավոր ունենալ։ Դո՞ւ ես ընտրել էդ Կաթողիկոսին։ Հայ Առաքելական եկեղեցին ոչ Հայաստանի, ոչ էլ հայ ժողովրդի եկեղեցին է, Հիսուս Քրիստոսի եկեղեցին է։

Մի կարևոր հանգամանք ևս․ բոլոր կրոնական ուղղությունները հասկանում են, որ գործ ունենք սրբապղծության հետ, և ոչ հրապարակային, ոչ էլ ոչ հրապարակային նրան կարծես թե ոչ ոք աջակցություն չի հայտնում։

Աբսուրդ է, որ Կաթողիկոսի երեխա ունենալու մասին խոսում են Արայիկ Հարությունյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արման Բաբաջանյանը։ 50 տարեկան մարդիկ են, խոսում են ուրիշի երեխայից, իրենք երեխա չունեն։

Արմեն Մինասյան.Եթե հավաքվեն, գրոհեն Վեհարանը, դա արդեն պրոբլեմ է։ Բոլոր դեպքերում ձգտելու են, որ լինի պառակտում, անգամ, եթե Եկեղեցին դիմադրի ու տեղի չտա։ Զարմանալին այն չէ, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, զարմանալին այն է, թե ինչպիսի արձագանք է դրան լինում։

Միհրան Հակոբյան.- Երբ ասում է՝ պետք է Կաթողիկոսին հանենք, տեղը նշանակենք տեղապահ ամուսնացյալ քահանաներից մեկին, ուրեմն եղած կուսակրոն եպիսկոպոսների մեջ իրեն համախոհ չի գտել։ Եթե նրանց մեջ չեն գտել, ուրեմն ամուսնացյալ քահանաների մեջ առհասարակ չեն գտնի։

Արմեն Մինասյան.Արամ կաթողիկոսն ունի անձնական, համայնքային, պետական, կորոպորատիվ և աշխարհաքաղաքական շահեր։ Արամ կաթողիկոսը չէր կարող այլ հայտարարություն անել։

Սփյուռքի մեր ցանկացած համայնք, որն անվանում են ծուխ, Եկեղեցու շուրջ է ձևավորվում։ Հանում ես Եկեղեցին, տակը բան չի մնում։

Միհրան Հակոբյան.- Հայ Առաքելական եկեղեցին ամենահին ցանցն է։ Քանի՜ պետությունների ոտք է տրորել այդ ցանցը։ Հիմա այդ ցանցն արտաքին պատվիրատուներին խանգարո՞ւմ է, թե՞ ոչ։ Խանգարո՛ւմ է, բնականաբար:

Ադրբեջանը Երևանն ու Էջմիածինն էլ է իրենը համարում։ Հայաստանում դրել են դրածո իշխանություն ու իրենց «ղազերի» միջոցով ուզում են հասնել իրենց նպատակներին։ Մեր անունն էլ դրել են ռևանշիստ։ Է հա, պարտվել եմ, ռևանշ եմ ուզում, դրա ի՞նչն է աննորմալ։

Էս երկրի բոլոր ղեկավարները հաղթել են։ Միակը Նիկոլ Փաշինյանն է, որ ոչ միայն պարտվել է, այլև դրանից հաճույք է ստանում։ Բարոյական ի՜նչ աստիճանի ընկած պիտի լինի մարդ, որ ժեշտի կտորը դարձնի քարտեզ, ընկնի գյուղերը, խեղճ չարքաշ մարդկանց ասի՝ նայե՛ք հա, մի միլիմետր էն կողմ գնանք, պատերազմ է լինելու։ Պատերազմն էլ ո՞վ է բերել, ի՛նքը։

Նիկոլը գիտի, չէ՞, որ Ալեն Սիմոնյանն Արթուր Վանեցյանի դանոսչիկն է եղել։ Մենակ Ալեն Սիմոնյանը չէ, շատերն են դանոսչիկ եղել։ Ու տեսել եք, չէ՞, ինչ արագությամբ է փչացնում նրանց։ Սիմոնյան Ալենը Նիկոլ Փաշինյանի անձնական գերին է։ Եթե ՔՊ խմբակից պետք է որ մեկը իսլամ ընդունի, առաջինը լինելու է Ալեն Սիմոնյանը։ Կնստի Հրապարակում, նամազ կանի։

Արմեն Մինասյան.- Գլոբալ կոնսենսուս Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ չկա։ Արևմուտքում որոշել են, որ Ռուսաստանը շրջանցող, Չինաստանին կապող ճանապարհ պիտի լինի, ու եթե դրան հայ ժողովուրդը խանգարում է, ուրեմն թող չլինի։ Մեղավորն իրենք չեն, մենք ենք, որ այս իրողություններին համարժեք չենք արձագանքում։

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ասում է՝ կարևոր չէ, որ դու հայ լինես, այլ կարևոր է, որ կուշտ լինես։

Միհրան Հակոբյան.- Ակնկալվում է, որ Վեհափառ Հայրապետը մեզ՝ հավատավոր հոտին, պետք է ասի՝ ոնց կազմակերպենք Եկեղեցու պաշտպանությունը։ Բայց ամենայն հավանականությամբ, Կաթողիկոսը տեսնում է, որ Նիկոլի հիստերիան հասարակության մեջ արձագանք չունի։ Մտածում է՝ ի՞նչ պիտի անի, պիտի գա, հանի, ձերբակալի, տանի՞… Է՛ թող գա։

Արմեն Մինասյան.- Ես կտրականապես դեմ եմ, որ Հայրենիքի ներսում լինեն բարիկադներ։

Ինչ վերաբերում է Վեհափառի արձագանքին, Եկեղեցին ինքը պետք է մեզ հորդորի՝ ինչպես սատար կանգնենք իրեն։ Իմ կարծիքով՝ Վեհափառի և Եկեղեցու մոտեցումը բավականին ադեկվատ է։ Իսկ ո՞վ է որոշել, որ Նիկոլին պետք է արձագանքել։

Էդ դեռ հարց է՝ մեր ուժայինները կկատարե՞ն Նիկոլի հրամանը, թե՞ չէ։ Ի վերջո, իրենք էլ են էդ հավատավոր հոտի անդամ։ Եթե կլինեն թուրքական սպեցնազի աշխատակիցներ, դա այլ հարց է…

Հայ Առաքելական եկեղեցին հայ ժողովրդի քաղաքական կյանքում ունի առանցքային դերակատարություն, բայց հիմա մենք ունենք պետություն, և քաղաքական հարցերով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները։ Եկեղեցին չպետք է դրոշակ վերցնի կարող է խորհուրդ տալ։

Միհրան Հակոբյան.2021թ ընտրությունները Նոյեմբերի 9-ի փաստաթղթի վավերացումն էր։ Խնդիր դրվեց, որ հայ ժողովուրդը համաձայն է կապիտուլյացիայի ու պատերազմի արդյունքների հետ, ու արեցին։ Նույնը հիմա է տեղի ունենալու, եթե գնան Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների։ 2026թ ընտրություններին մասնակցելը լինելու է Սյունիքի հանձնման լեգիտիմացումը։

Արմեն Մինասյան.- Նիկոլ Փաշինյանին հրաժեշտ տալու միակ քաղաքական ճանապարհը հիմա իմպիչմենտի գործընթացն է։

Մեր քաղաքական դաշտում կոնկրետ աշխատող գործակալներ կան՝ տարբեր հովանոցների տակ։

Մի խումբը անում է բացառապես էն, ինչ հրահանգում են դրսից։

Երկրորդ շատ մեծ խումբը չի անում ոչինչ, եթե չկա դրսից հրահանգ։

Կա երրորդ խումբ՝ «տասովշիկների» խումբը։ Իրենք խաղում են հականիկոլական-հակաիշխանական գծի մեջ, մինչև մի հատ նիկոլականի ձեռք սեղմեն ու մոտենան իշխանական լափամանին։

Եվ կա մի խումբ, որը մտածում է, որ մեր շահերը մենք պետք է առաջ տանենք։ Մեր քաղաքական դաշտը այս 4 սեգմենտն են կազմում։

Իմպիչմենտի գաղափարին դեմ գնացողներին էլ պետք է դիտարկել այս 4 սեգմենտների մեջ։

Նիկոլ Փաշինյանն ապուշ պիտի լինի, որ այս իրավիճակում ընտրություններում չհաղթի։ Նա կարող է հետաձգել ընտրությունները որևէ պատրվակով կամ արտակարգ դրություն ստեղծել երկրում։ Ինչ է, չի՞ կարող, օրինակ, գիշերը Կիրանցի պատը քանդել, կոնֆլիկտ հրահրել ու արտակարգ դրություն սահմանել։ Կարող է գնալ ընտրությունների ու ընդդիմությունափոխություն անել։

Հասարակությունը 2021թ. մեծ մասամբ չի մասնակցել ընտրություններին, վստահ եմ, որ 2026թ.ին ավելի շատ մարդիկ չեն մասնակցելու։ Որ պահին «բարաթն» ունեցավ, արտահերթ ընտրությունների է գնալու, ջախջախի ու դուրս գա։ Մյուսներն ընտրության պատրաստ չեն։

Միհրան Հակոբյան.- Երբ դու օկուպացված ես, գործ ունես կոլաբորանտի, դավաճանի հետ, դու պետք է իրավիճակին համահունչ քայլեր անես։ Երբ դու մեկին հռչակում ես դավաճան, նրան սուր հարցեր տալով՝ Հայրենիք չես փրկելու։ Ժողովուրդը հիասթափված է Նիկոլ Փաշինյանից, և եթե հիասթափվի նաև խորհրդարանական ընդդիմությունից, որը չի կարողանում կատարել իր խոստումները, դա կարող է բերել վտանգավոր զարգացումների։ Էդ դեպքում մեծանում է վտանգը, որ Նիկոլին փոխարինի Նիկոլի նման մեկը։

Արմեն Մինասյան.- 1940թ. գարնանը, երբ Հիտլերյան Գերմանիան ներխուժում է Ֆրանսիա, օկուպացնում է Փարիզը, էնտեղ ձևավորում են Վիշիի կառավարություն, նստեցնում են մի դրածո իշխանություն: Ֆրանսիան անկախ է, բայց կա դրածո իշխանություն, ու դուք ո՞նց եք պատկերացնում իրավիճակ, որ, ասենք, այդ իրավիճակում հայտնվում է Շառլ դը Գոլ անունով մի գեներալ, որը ոչ թե գնում է Լոնդոն ու այնտեղից դիմադրության կոչ է անում՝ ստանձնելով «Դիմադրության շարժումը» ղեկավարելու պատասխանատվություն, այլ մասնակցում է  ընտրություններին ու Վիշիի Խորհրդարանում շատ սուր հարցեր է տալիս…  Էս մոդելը ո՞նց եք պատկերացնում: Հիմա մեր հասարակությունն ակնկալում է՝ ով է այն Շառլ դը Գոլը, որ պայքարի դրոշակը պիտի վերցնի, իրենք էլ հետևից գնան:

Եթե չես ուզում բան փոխես, ազնիվ եղիր, «փրկություն» բառը հանի բառապաշարիցդ, գնա ընդդիմություն խաղա։ Եթե երկիրդ օկուպացված է, ուրեմն դու ոստիկան չունես,  օկուպացիոն ռեժիմի պոլիցայ է։ Եթե դու իշխանությանն ասում ես օկուպանտ, բայց ոստիկանին՝ ոստիկան, ինչ-որ բան իրար չի բռնում…

Աշխարհում շատ ժողովուրդներ կան, որոնք ընկնելուց հետո ոտքի են կանգնել։ Ոչ մի փաստաթուղթ աշխարհի վերջը չի։ Պետք է միայն հայրենասեր լիդեր։ Նիկոլի ղեկավարած պետության սրընթաց վայրէջքն անկասելի է։ Մարդկանց՝ սեփական ճակատագրի հանդեպ անտարբերությունը չպետք է շփոթել որոշների քաղաքական խաղիկների հետ։

Միհրան Հակոբյան.- 7 տարում Նիկոլը միլիարդների պարտքեր է վերցրել, դրել պետության և քաղաքացիների ուսերին, անունը դրել՝ կառավարում։ Պարտքը ինչի՞ են տվել։ Դա տրվել է՝ որպես ուղիղ հովանավորչություն, որ նա այստեղ իշխանություն պահի։ Կա՞ մի ընդդիմադիր քաղաքական ուժ, որը սա բացատրում է ժողովրդին, ասի՝ ժողովուրդ, տարին մի միլիարդից ավելի փող է վերցրել, որ ինքը լավ ապրի, դու էդ պարտքը փակես…  Թե չէ ասում են՝ «Նիկոլը դավաճան է», «Նիկոլը դավաճան է»․․․  Հասկացանք, ո՞վ չգիտի։ Բոլորը գիտեն, որ դավաճան է: Դուք ժողովրդին ասեք՝ ինչ է պետք անել, ասեք նաև, որ նրա վատ կառավարման պատճառով պետական բյուջեի 1/3-ը արտաքին պարտք է սպասարկում…

Տեսանյութեր

Լրահոս