«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վաշինգտոնյան եռակողմ հուշագրին, Ադրբեջանին միջանցքի փաստացի զիջմանը, նաև՝ հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հրապարակված տեքստին, դրա վտանգներին, այս ամենի ֆոնին՝ տարածաշրջանային նոր պատերազմի հավանականությանը։
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը պատմաբան Միհրան Հակոբյանն ու քաղաքագետ Արմեն Մինասյանն են։
«Խաղաղություն լինում է միայն իրական ուժային բալանսի պարագայում, կամ, եթե նույնիսկ այդ ուժային բալանսը երկուսի միջև հնարավոր չէ շատ մոտեցնել, ապա հենց դրա համար էլ գոյություն ունեն դաշնակիցներ, դիվանագիտություն: Փաշինյանը սա շատ լավ հասկանում է, ուղղակի խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր անվանումն ունեցող որևէ փաստաթուղթ իրեն պետք է զուտ իր ներքին քաղաքական հեռանկարների համար»: