Բաժիններ՝

Շվեյցարիան Կիևի հետ ստորագրել է Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր

Շվեյցարիայի դեսպան և Ուկրաինայի հարցերով Դաշնային խորհրդի (կառավարության) պատվիրակ Ժակ Գերբերը և Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն Հռոմում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովի շրջանակում ստորագրել են երկկողմ համագործակցության համաձայնագիր:

Այս մասին ասվում է Շվեյցարիայի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

«Հունիսի 25-ին Դաշնային խորհրդի կողմից հավանություն ստացած  պայմանագիրը ստեղծում է իրավական հիմք Ուկրաինայի վերականգնման նախագծերում Շվեյցարիայի մասնավոր հատվածի ավելի ակտիվ մասնակցության համար և ընդգծում է Շվեյցարիայի երկարաժամկետ հանձնառությունն այդ գործին», – նշված է տեքստում:

Փետրվարին Բեռնը որոշում էր ընդունել 2025-ից մինչև 2028 թվականները 1,5 միլիարդ շվեյցարական ֆրանկ (1,65 միլիարդ դոլար) հատկացնել Ուկրաինայի վերականգնման համար՝ Ուկրաինայի վերականգնման, բարեփոխումների իրականացման և կայուն զարգացման աջակցության 12-ամյա ծրագրի շրջանակներում: Այս միջոցների մոտ մեկ երրորդը՝ 500 միլիոն շվեյցարական ֆրանկը, նախատեսված է վերականգնման աշխատանքների համար՝ շվեյցարական ընկերությունների հետ համագործակցությամբ:

Պլանավորվում է, որ, ընդհանուր առմամբ, 2024-ից մինչև 2036 թվականները Կիևը Բեռնից կստանա 5 միլիարդ ֆրանկ (5,55 միլիարդ դոլար) գումարի ֆինանսական աջակցություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս