«ՀՀ-ում «անցանկալի անձանց» ցուցակը կազմվում Է Անկարայում»․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

«Դե-ֆակտո թուրքական իշխանությունների հորինած «անցանկալի անձանց» ապօրինի ցուցակը համալրվեց ևս մեկ անձով։ Փորձել եմ ժամանակագրական հաջորդականությամբ մտաբերել բոլորին՝ Մուրադ Ֆրանկ Փափազյան (ՀՅԴ), Մարգարիտա Սիմոնյան, Կոնստանտին Զատուլին, Նժդեհ Գարագավորյան (ՀՅԴ), Մասիս Աբրահամյան և դուստր Սյունե Աբրահամյան (ՀՅԴ), Անդրանիկ Միհրանյան և երեկվանից՝ Կարեն Իգիթյան։ Չեմ բացառում, որ տեղեկատվական աղմուկի մեջ այլ հայերի ևս բաց թողած լինեմ։

Այս մարդկանց միավորում է մեկ էական բան՝ Հայաստանում հաստատված թուրքական կարգերը բացահայտելը և այդ կարգերի ոչնչացման օգտին գործելը։ Անգամ դպրոցականը կարող է համոզվել այս արգելքների ապօրինի լինելու մեջ՝ կարդալով օրենսդրորեն սահմանված այն դեպքերը, երբ անձը կարող է համարվել անցանկալի (ՀՀ Կառ․ 115-Ն որոշում)։ Օրենսդրորեն սահմանված այդ կետերից և ոչ մեկը չի վերաբերում խոսքի առարկա անձանց։

Ավելին՝ Մուրադ Փափազյանի օրինակը, որ կարճ ժամանակում ի չիք դարձրեց ապօրինի արգելքը, լավագույնս ցույց է տալիս այս «գործերի» սնանկությունը։

Այս հարցի և առհասարակ ազգային բոլոր տեսակի անարդարությունների վերջը կարող է տրվել միմիայն ազգային իշխանափոխությամբ և Հայաստանում ազգային պետության կառուցմամբ, որ կզբաղվի ոչ միայն հայաստանաբնակների, այլև աշխարհասփյուռ հայության իրավունքների պաշտպանությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031