Թուրքիան և Ֆրանսիան համատեղ միջուկային նախագիծ են սկսել

Թուրքական «ThorAtom» և ֆրանսիական «NAAREA» ընկերությունները սկսել են համատեղ նախագիծ՝ հալված աղի տեխնոլոգիայի հիման վրա փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ մշակելու համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նոր սերնդի այդ ռեակտորները կկիրառվեն ինչպես էլեկտրական, այնպես էլ ջերմային էներգիայի արտադրության համար։

Ընկերությունների միջև ստորագրված համաձայնագիրը հրապարակվել է Անկարայում անցկացված 11-րդ միջուկային էլեկտրակայանների գագաթնաժողովում, որը կազմակերպվել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աջակցությամբ։

Նշվում է, որ «ThorAtom»-ն առաջին մասնավոր ընկերությունն է Թուրքիայում, որը զբաղվում է 4-րդ սերնդի ռեակտորների մշակմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031