Էրդողանը մեկնում է Ստեփանակերտ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 4-ին կայցելի Ադրբեջան։ Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։

Էրդողանը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստեփանակերտում։Գագաթնաժողովին մասնակցելու են նաև Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Աֆղանստանի, Պակիստանի, Ղազախստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։

Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Էրդողանը հանդիպումներ է ունենալու մասնակից երկիրների ղեկավարների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031