Ձերբակալվել է ապօրինի հիմքով Վրաստանում գտնվող 6 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ Միգրացիայի դեպարտամենտի անցկացրած ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառման արդյունքում ձերբակալվել է 6 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

ՆԳՆ-ի տվյալներով՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցներն անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառում։

Նրանց թվում են Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ։

Ներկայումս վերոնշյալ անձինք տեղակայված են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում, և իրականացվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար։

Տեսանյութեր

Լրահոս