
Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կարող է ազդել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների վրա. Ուիթքոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հույս ունի, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը կնպաստի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրադրության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին նա ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Սա կարող է վերաբերել նաև Ուկրաինային և Ռուսաստանին», – ասել է Ուիթքոֆը։
Նա հավելել է որ հույս ունի, որ «մարդիկ կտեսնեն, թե ինչ է տեղի ունենում Իրանում և կասեն. «Գիտե՞ք ինչ, մենք նույնպես ցանկանում ենք այդ հաշտության գործընթացի մի մասը լինել»։
Հունիսի 24-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսրայելի և Իրանի միջև հրադադարի ուժի մեջ մտնելու մասին։ Ավելի ուշ երկու երկրներն էլ հաստատեցին հրադադարը։