ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչները հյուրընկալել են Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։

Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։

«Պատիվ է հյուրընկալել Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբին: Մարեկ Կուբերսկին նրանց նրանց ներկայացրեց Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը, խնդիրները և վերջին զարգացումները: Լեհաստանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության անսասան անդամ է՝ առաքելության 9 անդամով»,-ասված է գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս