Արդյո՞ք իրանցիները եկել են Հայաստան, տվյալներ չունենք, արձանագրված չէ նաև տեղեկատվություն, որ այս պատերազմի ընթացքում զոհվել են կամ վիրավորվել հայեր․ դեսպան Սոբհանի

«Չունենք տվյալներ ու թիվ, որ Իրանից Հայաստան իրանցիներ են ժամանել»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Նա հստակեցրեց, որ Իրանում բնական պայմաններ են, չունեն տվյալներ ու թիվ, թե Իրանից Հայաստան իրանցիներ են փոխադրվել։

«Սակայն մենք ունենք մեծ թվով քաղաքացիներ, որոնք Ռուսաստան և Թուրքիա էին այցելել։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանն ու Իրանը սահման ունեն, այդ քաղաքացիներին օգնել ենք Հայաստանի սահմանով մուտք գործել երկիր։ Արդյո՞ք իրանցիները եկել են Հայաստան, ընդգծեմ, որ տվյալներ չունենք, արձանագրված չէ նաև տեղեկատվություն այն մասին, որ այս պատերազմի ընթացքում զոհվել են կամ վիրավորվել հայեր»,- ընդգծեց բանախոսը։

Ինչ վերաբերում է միջուկային օբյեկտների թիրախավորման հետևանքներով ճառագայթման ինֆորմացիային, դեսպան Սոբհանին ասաց, որ նման ինֆորմացիա ևս չունեն։ Նրա խոսքով, անգամ գործակալությունը նման զեկույցով հանդես չի եկել։ «Ինչ վերաբերում է Նաթանզի միջուկային օբյեկտին, որը թիրախ է դարձել, Հայաստանից շատ հեռու է, մի մտահոգվեք այդ մասին»,- նշեց իրանցի դիվանագետը։

Կարդացեք նաև

Սոբհանին ասաց, որ փորձում են կազմակերպչական աշխատանքներ իրականացնել, հաշվի առնելով թռիչքների չեղարկումը, փորձում են կազմակերպել քաղաքացիների՝ Իրան փոխադրումը։ «Ես այսօր նկատեցի, որ «Tehran times»-ի գլխավոր խմբագիրը շատ հետաքրքիր ուղերձ էր հղել Թրամփին, նա ասել էր հետևյալը․ «մենք «Tehran times»-ի գրասենյակը չենք լքելու, ինչ մնաց՝ Թեհրանը»։ Կարծում եմ, որ մարդիկ չեն կարողանում ճիշտ ընկալել այն իրականությունը, որը տիրում է Թեհրանում»,- ասաց դեսպան Սոբհանին։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս