Բաժիններ՝

Տաքսու վարորդը հափշտակել է ուղևորի հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ

Մայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց է տվել վարորդին: Վարորդը հրաժարվելով տեղափոխել՝ հափշտակել է հեռախոսը և փորձել հեռանալ, այդ ընթացքում մեքենայի դուռը բռնած կինն ընկել է գետնին՝ ստանալով վնասվածքներ։

Մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 3-ին, Երևանի պարեկները մայրաքաղաքի Ամերիկյան փողոցում հայտնաբերել, կողոպուտ կատարելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հափշտակած հեռախոսը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30