Բաժիններ՝

Ուկրաինան հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը հրավիրվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-25-ը Հաագայում։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ լրագրողների հետ ունեցած զրույցում։

Ավելի վաղ Զելենսկին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։

«Մեզ հրավիրել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, կարծում եմ՝ դա կարևոր է»,-ասել է Զելենսկին՝ հավելելով որ քննարկվել է նաև Ուկրաինային տրվող պաշտպանական աջակցությունը։

«Կենտրոնանում ենք մեր հրթիռների հեռահարության ավելացման վրա»,- ասել է նա։

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես կներկայացվի Ուկրաինան Դաշինքի գագաթնաժողովում, սակայն ասել է, որ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան իր գործընկերների հետ կխոսի «ենթակառուցվածքների մասին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս