Վեհափա՛ռ Տեր, հնչեցրե՛ք զանգերը. Հավատացե՛ք, հայտարարության տեքստը որևէ զսպող կամ սթափեցնող գործոն չի կարող լինել այս մարդկանց համար. Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վեհափա՛ռ Տեր, հնչեցրե՛ք զանգերը:

Մենք՝ Հայ Առաքելական Եկեղեցու խոնարհ զավակներս, արդար ցասումով ենք լցված վերջին տարիներին, իսկ հատկապես՝ վերջին օրերին, Հայաստանի քաղաքական իշխանության կողմից մեր հավատքի սուրբ օրրանի՝ ՀԱԵ դեմ տարվող անընդունելի և վիրավորական արշավի նկատմամբ:

Հավատացե՛ք, հայտարարության տեքստը որևէ զսպող կամ սթափեցնող գործոն չի կարող լինել այս մարդկանց համար:

Որդիական խոնարհությամբ ուզում եմ հավատալ, որ ժողովին եղել է նաև այլ՝ ավելի առօրեկան, իրատեսական և իրավիճակին համահունչ արդյունք:

Հայտարարությունը չէ, որ մենք Ձեզանից սպասում ենք:

Օգտագործե՛ք, խնդրում եմ, Եկեղեցու գործիքակազմը: Ներեցե՛ք հանդգնությունս, բայց շատերս ենք կարծում, որ այսպիսի պահվածքը ՀԱԵ նկատմամբ առնվազն նզովքի է արժանի:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն»:

Տեսանյութեր

Լրահոս