Բաժիններ՝

Մեդինսկին հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող հուշագիրը թույլ կտա հասնել երկարաժամկետ խաղաղության

Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկվող հուշագիրը թույլ կտա հասնել երկարաժամկետ խաղաղության կամ առնվազն դադարեցնել կրակը և հսկայական քայլ կատարել դեպի խաղաղություն:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հունիսի 2-ին հայտարարել է Ստամբուլում ընթացող բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:

«Հուշագիրը համալիր առաջարկ է, որը թույլ կտա իսկապես հասնել երկարաժամկետ խաղաղության, կամ առնվազն թույլ կտա դադարեցնել կրակը և հսկայական քայլ կատարել երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ», – լրագրողներին հայտնել է Մեդինսկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս