
Փաշինյանն արտաքին շանտաժի տակ է որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժների միջոցով. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Նորից կրկնեմ շատ պարզ ու անբեկանելի փաստ: ՀՀ իշխանությունը ի դեմս վարչապետ Փաշինյանի ազգային անվտանգության մակարդակի մարտահրավեր է Հայաստանի համար: Խնդիրն այլևս քաղաքական չէ, նրա քաղաքականությունը զուտ կուսակցական, քաղաքական պայքարի կամ իշխանապահպանման տրամաբանության մեջ չէ, այլ պայմանավորված է բացառապես իր անձի քաղաքական և ֆիզիկական անվտանգության շարժառիթներով: Նրա կողմից գեներցվող մարտահրավերներն այլևս հատել են ՀՀ սահմանադրականության շեմը, քաղաքական տրամաբանության շեմը և փատացի կա ազգային անվտանգության խնդիր, որի ձևակուրպումը ազգային, քաղաքական և անվտանգային առումով այլևս հետևյալն է ՝ «Մեկուսացնել նրան պետության կառավարումից»:
P.S. Նա արտաքին շանտաժի տակ է որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժների միջոցով»: