Սիրո անվան տակ երկրում անարյուն քաղաքացիական պատերազմ սկսվեց. հանրային հաշտեցում է պետք. Նարեկ Գալստյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու, 24News.am լրատվական կայքի հիմնադիր Նարեկ Գալստյանն անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակին ու դրանից դուրս գալու ելքերին՝ ասաց՝ տեղի ունեցած ողբերգությունը երկարաժամկետ ազդեցություն է ունենալու բոլորիս վրա, ու այնքան են ավիրել ամեն ինչ, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումով բոլոր հարցերը չեն լուծվելու։ Անձնազոհ կառավարություն է պետք լինելու, որը հետո մատաղ է լինելու ու գնա…

«Ամենասարսափելի բանն այն է, որ մեր երկրում 2018թ.-ից հետո սկսվեց անարյուն քաղաքացիական պատերազմ։ Կարողացան մտնել ընտանիքներ, հորը՝ որդու, եղբորը եղբոր դեմ հանել, ընտանիքներ, մարդկային հարաբերություններ քանդվեցին… Տասնամյակների ընկերություններ են քանդվել։ Հանրային այս մթնոլորտն ինքն իրենով նոր կորուստների է տրամադրում։ Առաջին խնդիրը երկրում իրական հաշտեցման հասնելն է։ Հայի ինքնության դեմ քարոզչական պատերազմ է տարվում։ Բայց ինչ էլ անեն, միևնույն է, հայ մարդն ամեն օր արթնանում ու Արարատն է տեսնում։

Հո չի՞ մտածում՝ գնա ու գրավի։ Եվ սա հնարավոր չէ փոխել, հազար տարի էլ անցնի, Արարատը սիմվոլ է լինելու։ Ժամանակի փոշին շատ արագ կմաքրի կեղծ համակարգերը։ Փաշինյանը Հայաստանում դենացիոնալիզացիա է անում, որ մեր բոլոր ազգային արժեքները, ինքնությունը զրոյի հավասարեցնի։

Կարդացեք նաև

Դենացիոնալիզացիան այս իշխանության կենսական աղբյուրն է։ Այս իշխանությունների կողմից խրախուսվող տեսակը պատմություն չունեցող, հիշողություն ու անցյալ չունեցող կենսատարածքն է, որի վրա պետության ամբիցիան իր քաղաքացիներին մի փոր հաց տալն է»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս