Բաժիններ՝

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ստամբուլում մեկնարկել են ՌԴ-Ուկրաինա ուղիղ բանակցությունները։ Այս մասին հաղորդում են BBC-ն՝ վկայակոչելով թուրքական հեռուստաալիքների հեռարձակումները։

Մինչ այդ ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հանդիպել է ԱՄՆ ներկայացուցչի հետ։ Ըստ BBC-ի տվյալների՝ Մեդինսկին զրուցել է ԱՄՆ քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնի հետ:

Նրանց զրույցի մանրամասները չեն հաղորդվում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Մոսկվայի, Անկարայի և Կիևի ներկայացուցիչների հանդիպումը կնախագահի գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Հանդիպման սկզբում Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Անկարան կարևոր է համարում, որ կողմերը լսել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ խաղաղություն հաստատելու կոչերը, սակայն, ըստ նրա, Մոսկվայի և Կիևի պատվիրակություններն իրենք պետք է որոշեն՝ հասնել խաղաղության թե՞ շարունակել «ավերիչ հակամարտությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031