 
                        ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
 
                                    Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը: Այս մասին լրագրողներին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ:
Կալլասը կարծում է, որ Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն:
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից»,-հավելել է նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        