Բաժիններ՝

Թուրքական արտադրության առաջին անօդաչու թռչող սարքը պատրաստ է զանգվածային արտադրության

Թուրքական The Lira թերթի փոխանցմամբ՝ փորձնական թռիչքներից հետո թուրքական արտադրության առաջին անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) ANKA-ն պատրաստ է զանգվածային արտադրության:

Թուրքական TUSAŞ (Türk Havacılık ve Uzay Sanayii A.Ş) օդատիեզերական ընկերությունն արդեն իսկ պատվերներ է ընդունում ANKA-ի արտադրման համար, որի զանգվածային արտադրությունը կմեկնարկի մոտ ապագայում:

ANKA-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին: Նախագծի վրա աշխատել է մոտ 180 ինժեներ: ANKA-ն պատկանում է միջին բարձրություններում գործող, հեռահար գործունեության ԱԹՍ-երի թվին: ANKA-ն ունակ է վեր բարձրանալ 30.000 ֆուտ և կրել ավելի քան 200 կիլոգրամ օգտակար բեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս