ՔՊ-ականները վրա են տալիս. լարված վիճակ՝ ԱԺ-ում

Ազգային ժողովում իրավիճակը լարվեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ժամանակ, որն ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո։

«Ինչից խոսում է ընդդիմությունը` Արցախը հանձնելուց, սահմանազատման մասին, իշխանություններն ասում են` ընդդիմությունն այդ մասին խոսում է, քանի որ ունեցվածքը պահելու խնդիր ունի։ Ունեցվածքը պահելու համար կա՛մ պետք է խելոք վեր ընկնես տեղդ ու փորձես լեզու գտնել իշխանությունների հետ, կա՛մ պետք է ամեն ինչ վաճառես ու թողնես, գնաս։ Մենք ոչ մեկն ենք արել, ոչ էլ մյուսը»,- ասաց Քոչարյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի վիրավորանքներին, երբ ընդդիմադիր պատգամավորների հետ վեճի ժամանակ, նրանց անվանել էր «համբալ»։

«Հաջորդ օրը նա գնաց Մոսկվա։ Նայե՞լ եք այդ տեսանյութերը, հիմա ո՞վ է համբալ։ Կամ Ալեն Սիմոնյանը, որն իմ գործընկերոջն ասում է` դուրս կշպրտեմ դահլիճից… Ալեն Սիմոնյանը թող իմանա ու ուշադիր լինի` երբ իրեն դուրս շպրտեն այդտեղից, բարձր է նստած, շատ ցավոտ է լինելու»,– եզրափակեց իր ելույթը նա։

Կարդացեք նաև

Նրա այս ելույթը զայրացրեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանին, և նա որոշեց արտահերթ ելույթ ունենալ` փոխադարձ վիրավորանքներ հնչեցնելով Քոչարյանի հասցեին։

«Պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք։ Այ տղան էլ ես դու, չափերդ էլ ճանաչի, այ տղա։ Լսի, քեզ ինչ եմ ասում, արա Լևոն, նստի տեղդ ու լսի քեզ ինչ եմ ասում։ Հանգստացի մի հատ ու դուրս արի էստեղից մի հատ»,– բղավեց Արշակյանը։

Ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց։ Իրավիճակը ԱԺ–ում լարվեց։ Լևոն Քոչարյանը հեռացավ նիստերի դահլիճից։

Տեսանյութեր

Լրահոս