Բաժիններ՝

Սիրիացի զինվորականներին հրամայվել է անհապաղ հարվածել՝ Իսրայելի կողմից յուրաքանչյուր հարձակման դեպքում. մամուլ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիացի զինվորականներին հրամայվել է խոցել Իսրայելում նշմարված թիրախները՝ ի պատասխան նրա կողմից յուրաքանչյուր հարձակման՝ առանց սիրիական հրամանատարության նոր հրամանին սպասելուն:

Այս մասին հայտնում են Սիրիայի կառավարական կառույցներում առկա աղբյուրները:Սրանից առաջ էլ լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքի աղբյուրները հայտնել էին, որ սիրիացի զինվորականները հրաման են ստացել հրթիռային համալիրներն ուղղել Իսրայելի վրա:

Սիրիայի կառավարությունը երեկ արտահերթ խորհրդաժողով է հրավիրել՝ որոշելու համար թե ինչպես արձագանքել Իսրայելի ռմբակոծություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս