«Բանդայի» գործով դատական նիստը հետաձգվեց
«Բանդայի» գործով դատական նիստը այսօր հետաձգվեց: Գործով ոչ մի վկա Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանն ասաց, որ գործով 4 վկաների՝ Անահիտ Մկրտչյանի, Վազգեն Այվազյանի, Վահագն Աշոտյանի, Ռազմիկ Մկրտչյանի բնակության վայրի մասին ոստիկանության անձնագրերի և վիզայի վարչություն կատարվել են հարցումներ:
Արդյունքում պարզվել է, որ դատակոչում նշված նրանց բնակության հասցեները չեն համապատասխանում ոստիկանության տվյալներին: Դատրանը որոշեց պարզված նոր հասցեներով ծանուցագրեր ուղարկել: Մխիթար Պապոյանը նաև ասաց, որ ինքը խոսել է գործով վկաներ երկու ոստիկանների՝ Արամ Խաչատրյանի, Ռուբեն Դավթյանի հետ, որոնք նշել են, որ դատարան կներկայանան հաջորդ նիստին: Նշված ոստիկանները դատարանին հայտնել են նաև, որ ոստիկան Արարատ Դավթյանն ազատվել է աշխատանքից և ընտանիքի հետ տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին: