Թուրքիայում կարող է կրճատվել զինծառայության ժամկետը
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում կարող է կրճատվել զինծառայության ժամկետը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը:
Վերջինիս խոսքերով՝ արդեն իսկ որոշակի աշխատանքներ են սկսվել զինծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ: Ներկայումս զինծառայության ժամկետը կազմում է 15 ամիս: Այդ ժամկետի կրճատումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում:
Թուրքական Star թերթի տվյալներով՝ բարձրագույն կրթություն ունեցողների համար զինծառայության (կարճ) ժամկետը 6 ամսից նվազեցվելու է մինչև 4 ամսվա, իսկ զինծառայության երկար ժամկետը 15 ամսից նվազեցվելու է 10 կամ 12 ամսվա: