Բաժիններ՝

Բաշար Ասադը վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ-ին. մամուլ

Քուվեյթի Al Rai թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նամակ է հղել Վաշինգտոնին, որում ընդգծել է, որ Իսրայելի կողմից նոր ագրեսիայի դեպքում Սիրիան անհապաղ պատասխան է հասցնելու:

Նշվում է, որ Բաշար Ասադն այդ նամակը Վաշինգտոն է հղել Մոսկվայի միջոցով, և որ նա պատասխան է ակնկալում 24 ժամվա ընթացքում: Նամակում նշված է, որ եթե Իսրայելը կրկնի Սիրիայի հանդեպ թշնամական գործողությունները, ապա իրենք դա կդիտարկեն որպես պատերազմի հայտարարություն, որի պատասխանը կտրվի առանց նախազգուշացման:

Այս մասին թերթին հայտնել է Սիրիայի նախագահին մոտ կանգնած աղբյուրը: Վերջինս հայտարարել է, որ Ասադի բանակը արդեն իսկ Իսրայելի սահմանի երկայնքով է ծավալել ռուսական «երկիր-երկիր» դասի նորագույն հրթիռներն ու հակաօդային պաշտպանության համալիրները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031