Թուրք դիվանագետները եռամյա ընդմիջումից հետո առաջին անգամ այսօր կայցելեն Իսրայել

BBC-ի փոխանցմամբ՝ այսօր Թուրքիայից Իսրայել է ժամանում պաշտոնական պատվիրակություն՝ քննարկելու համար 2010 թվականի մայիսի 31-ին գրանցված «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհված 9 թուրքերի հարազատներին փոխհատուցում վճարելու հարցը:

Այս հարցով թուրք-իսրայելական բանակցությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի վերջին, Անկարայում: Թուրքիան պնդում է, որ փոխհատուցման հարցի լուծումը պետք է նախորդի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Սա կլինի վերջին երեք տարում թուրք դիվանագետների առաջին այցն Իսրայել: Վերջինս «Մավի Մարմարայի» միջադեպի համար արդեն իսկ պաշտոնապես ներողություն է խնդրել Թուրքիայից:

Տեսանյութեր

Լրահոս