
Հnւթիները hարվшծել են Թել Ավիվին. «Բեն Գուրիոն» օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է

Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը փակվել է թռիչքների և վայրէջքների համար այն բանից հետո, երբ Եմենի հութի ապստամբները հրթիռակոծել են հարակից տարածքը:
Իսրայելական բանակը փորձել է որսալ Եմենից եկող հրթիռը, որը պայթել է ու բեկորներն ընկել են օդանավակայանբի տարածքում, հաղորդում է պետական Kan-ը։
«Միջադեպից հետո օդանավակայանը փակվել է թռիչքների և վայրէջքների համար»,- ասվում է «Կան» կայքի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ կիրակի օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել Իսրայելի կենտրոնական մասում, ներառյալ Թել Ավիվը, Եմենից հրթիռակոծության պատճառով: Իսրայելական բանակը հայտնել է Եմենի Անսար Ալլահ (հութի) շարժման կողմից արձակված հրթիռը որսալու փորձերի մասին։
Այնուհետև իսրայելական լրատվամիջոցները սկսեցին հեռարձակել կադրեր Բեն Գուրիոն օդանավակայանից, որտեղ երևում էր բարձրացող ծխի սյունը: Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք աշխատում են «ընկնող բեկորների» տեղում՝ բացառելու լրացուցիչ սպառնալիքները: