
«Գազպրոմ Արմենիա»-ն զբաղեցնում է առաջին տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2025 թվականի հունվար-մարտ ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է առաջին տեղը ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարով: Հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 19,900,658 հազար դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ցանկի 31-րդ տեղում է: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 2 152,914 հազար դրամ:
Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 188-րդ տեղը՝ 393,602 հազար դրամ: