 
                        Մադրիդ․ Խաչանովը դուրս է եկել երրորդ փուլ
 
                                    Աշխարհի 25-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մադրիդում (Իսպանիա) ընթացող «Մասթերսի» երրորդ փուլ, հաղորդում է armsport.am-ը:
Երկրորդ փուլում Խաչանովը 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 103-րդ ռակետ Ռիելի Օպելկային։ Հանդիպումը տևել է 1 ժամ 46 րոպե։
Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի Ժոաո Ֆոնսեկայի (Բրազիլիա) և Թոմի Փոլի (ԱՄՆ) միջև հանդիպման հաղթողի հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        