Բաժիններ՝

ՌԴ և Պակիստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարները

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և Պակիստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավքաթ Ալի Խանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ թմրամիջոցների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտներում։

Այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ապրիլի 23-ին, ՌԴ ԱԳ փոխնախարարը և Պակիստանի փոխարտգործնախարար Շավքաթ Ալի Խանը խորհրդակցություններ են անցկացրել: Քննարկվել են առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարները թմրամիջոցների վերահսկման, ահաբեկչության դեմ պայքարի և անվտանգության ոլորտներում»,-նշված է գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930