Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Այս մասին Փաշինյանը հայտարարեց «Ինչո՞ւ է ուշանում արդարադատությունը» համաժողովի ժամանակ։

«Ես կարծում եմ, որ ՀՀ-ում հաստատված իրավակարգերի և ժողովրդի միջև ճեղք կա։ Իրավակարգի այդ ճեղքը կախված է և կապված է նրան հետ, որ ըստ էության` բոլոր սահմանադրական հանրաքվեներում եղել է որոշակի հանրային ընկալում և համոզմունք, դրանց ժամանակ պաշտոնապես արձանագրված արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այստեղ ֆունդամենտալ հարց կա, որովհետև ժողովրդի և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապի խնդիր կա, իսկ առկա ճեղքերն էլ վկայությունն են այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չի հասել այն կետին, որին ցանկանում էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930