Բաժիններ՝

Դերասանուհի Արևիկ Գևորգյանը «Եվգենի Օնեգին» ներկայացման մեջ մարմնավորելու է Տատյանայի կերպարը

«Գեներալի աղջիկը» սերիալի ավարտից հետո դերասանուհի Արևիկ Գևորգյանը շարունակում է նկարահանվել «Կյանքի կարուսել» կարճամետրաժ ֆիլմերում, նա վարում է նաև Top10-ը և մոնո ներկայացման առաջարկ ունի:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:

«Շատ ոգևորված եմ առաջարկով: Թատրոնի մասին շատ եմ երազել, անսպասելի էր ինձ համար, բայց ցանկությունը շատ մեծ էր: Բոլոր վախերով հանդերձ՝ համաձայնեցի: Ներկայացման հիմքում Պուշկինի «Եվգենի Օնեգին»-ն է: Մարմնավորում եմ Տատյանայի կերպարը՝ ուրիշ մեկնաբանություններով: Մարտի մեկից սկսվել է աշխատանքային ընթացքը, հանդիսատեսի դատին կհանձնենք երևի սեպտեմբերին»,- մանրամասնեց Արևիկ Գևորգյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս