
Եվրոպան Հայաստանն է, եվրոպական ճանապարհը չի նշանակում՝ լինել Բրյուսելի ճանապարհին. Կուստուրիցան՝ իր կենսաբանական կոդի ու ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին
Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան պարզել է, որ Բելգրադում վերլուծել են իր կենսաբանական կոդը, որի էական մասը հայկական է եղել։ Այս մասին նա նշել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է այցելել Հայաստան։
Առանձնակի ջերմությամբ խոսելով Հայաստանի մասին՝ նա ասել է, որ այլևս չի նվագում, չունի խումբ, բայց կցանկանար այցելել ՀՀ։
Խոսելով ՀՀ աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին՝ Կուստուրիցան նշել է, որ եվրոպական ճանապարհը ՀՀ ճանապարհն է։
«Դա չի նշանակում՝ ճանապարհ դեպի Բրյուսել։ Եվրոպան Դուք եք։ Եթե Դուք շարժվեք ձեր սեփական ճանապարհով, ապա կլինեք ճիշտ ճանապարհի վրա»,- հարցին այսպես է արձագանքել աշխարհահռչակ ռեժիսոր Կուստուրիցան։