Կացարաններում ապաստանած արցախցիներին Կառավարությունը չի աջակցի

Հայաստանի Կառավարությունը հրաժարվում է պետական բյուջեից աջակցություն հատկացնել Արցախից բռնի տեղահանված այն ընտանիքներին, որոնք Արցախում իրենց տները կորցնելուց հետո եկել և ապաստան են գտել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում կամ պետական աջակցությամբ հյուրանոցներում և հյուրատներում։

Գործադիրն ընդունել է որոշում մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսն Արցախից բռնի տեղահանված ընտանիքների աջակցությունը շարունակելու մասին։

Սակայն այդ ծրագրի շահառու չեն կարող դառնալ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ապաստանած ընտանիքները։

Ազգային անվտանգության ծառայությունից այս որոշման վերաբերյալ ընդգծել են, որ նման կացարաններում, որպես կանոն, բնակվում են սոցիալապես ամենաանապահով խմբերին պատկանող ընտանիքները։

Կարդացեք նաև

Ըստ ԱԱԾ-ի՝ սոցիալական աջակցության միջոցառումներն անհրաժեշտ է կիրառել նաև նշված խմբի անձանց համար՝ կեցության և մյուս սոցիալական խնդիրներն ինքնուրույն հաղթահարելու հնարավորություն ստեղծելու նպատակով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, սակայն, մնացել են անդրդվելի և այդ մարդկանց չեն դարձրել այս ծրագրի շահառու։

Նշենք, որ պետական բյուջեից մինչև դեկտեմբեր արցախցիներին տրամադրվող աջակցությունները շարունակելու համար կհատկացվի 1.8 մլրդ դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930