Բաժիններ՝

Զելենսկին առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ուժերի գործողությունների մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական զորքերի ներկայության մասին։ Այս մասին նա ասել է ապրիլի 7-ի երեկոյան տեսաուղերձում։

«Գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր առանձին զեկուցեց ճակատի մասին, մեր ներկայության մասին Կուրսկի և Բելգորոդի մարզերում: Մենք շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել թշնամու տարածքում՝ սահմանամերձ շրջաններում, և դա լիովին արդար է. պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», – նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունների նպատակն է պաշտպանել ուկրաինական բնակավայրերը հարևան Սումիի և Խարկովի մարզերում, որոնք պարբերաբար ենթարկվում են գնդակոծությունների։

Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ Կիևն ամենաբարձր մակարդակով առաջին անգամ է հրապարակայնորեն հաստատում, որ ուկրաինական ստորաբաժանումները Բելգորոդի մարզում են։

ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մարտի 18-ին էր հայտնել Բելգորոդի մարզ ներխուժելու՝ Ուկրաինայի զինված ուժերի փորձերի մասին։ Նույն օրը լրագրողների հարցերին պատասխանելիս Զելենսկին չէր հերքել գործողությունների իրականացումը։

Մարտի վերջին BBC-ն հայտնել էր, որ Բելգորոդի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումից հետո այնտեղ ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ են դառնում, և կողմերն օժանդակ ուժեր են ներգրավում։ Ռուսաստանցի բլոգերները և տեղի իշխանություններն իրավիճակն անվանում էին բարդ։ Ըստ տեղի իշխանությունների՝ մարտեր են ընթանում Կրասնոյարուժսկի շրջանի տարածքում, բոլոր բնակիչները տարհանվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930