Բաժիններ՝

30-40 հոգով մտել են խցերը և ավիրել ամեն ինչ, սնունդը թափել հատակին և այլն. ես սա կբնութագրեի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իմ նախորդ գրառումը ցմահ դատապարտյալների հետ կապված շատ զուսպ եմ գրել, թեև ինձ հայտնի են շատ մանրամասներ։ Հույս ունենի, որ պատկան մարմինները համապատասխան միջոցներ կձեռնարկեն, բայց տեսա, որ քրեակատարողական ծառայությունն աշխարհի մեղքերը բարդել է ցմահների վրա, այդ թվում՝ սուտ տեղեկություններ տարածել։

Սուտ տեղեկությունները պնդել է նաև Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Ներքնակներ չեն այրվել, որևէ գույք չի այրվել, բողոքի ակցիա չեն արել ցմահները։ Որ վնասվածքներ ունեն՝ փատել է նաև ՄԻՊ արագ արձագանքման խումբը։ Իսկ այն, որ նախարարը պնդում է, թե իրավաչափ է գործել սպեցնազը, դա ևս, մեղմ ասած, իրականությանը չի համապատախանում։

30-40 հոգով մտել են խցերը, առնվազն 4-ից 5 խուց և ավիրել ամեն ինչ, սնունդը թափել հատակին և այլն։ ես սա կբնութագրեի բանդիտական հարձակում անպաշտպան մարդկանց վրա, ինչպե՞ս կարող էին դատապարտյալներն անհնազանդություն ցուցաբերել այդ դեպքում։

Տիկին նախարարը շարունակ խոսում է, որ իրավունք ուեին այս կամ այն անել, բայց այս պաշտոնին նշանակվել է նաև դատապարտյալների իրավունքները պաշտպանելու համար։

Ինչո՞ւ չեք այցելել տեղում տենելու և լսելու դատապարտյալներին, թե՞ էսպես հեշտ է մեղքը բարդել նրանց վրա։

Տիկին նախարար, ձեզ հիշեցնում եմ, որ ցմահ դատապարտյալները մարդ են և պետք է մարդկային պայմաններով ապահովեք և մարդկային վերաբերմունք ունենաք նրանց նկատմամբ։ Եթե նրանք փակված են՝ ինչ ուզենաք, պիտի ասեք ու բարդեք նրանց վրա՞։ Ինչո՞ւ հնարավորություն չեք տալիս նրանց խոսելու, դեռ մի բան էլ ավելին եք անում, ամեն կերպ փորձում եք լռեցնել նրանց։ Իմ ունեցած տեղեկությունների մասին կխոսեմ առաջիկայում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930