
ԱՄՆ-ի և Լիտվայի պաշտպանության նախարարները քննարկել են մերձբալթյան երկրում ամերիկյան ռազմական ներկայության ընդլայնումը

Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Դովիլե Շակալենեն ամերիկացի գործընկեր Փիթեր Հեգսեթի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն ընդլայնելու պատրաստակամության մասին: Այս մասին հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Կողմերը քննարկվել են պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Շակալենեն վստահեցրել է, որ Լիտվան պատրաստ է ոչ միայն պահպանել, այլև հնարավորինս ընդլայնել ամերիկյան զորքերի ներկայությունը երկրում։ Նա հայտնել է նաև, որ Փիթեր Հեգսեթը դրական է արձագանքել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարներին և բարենպաստ պայմաններին:
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքը մարտավարական մակարդակում և շփումները՝ հետագա հանդիպումների ընթացքում:
Նշվում է նաև, որ զրույցի վերջում կողմերը հաստատել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունն ամրապնդելու նպատակով սերտ համագործակցությունը շարունակելու ցանկությունը:
«Լիտվայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կարևոր զսպիչ գործոն և անվտանգության երաշխիք է Բալթյան երկրներում»,- գտնում են Լիտվայի պաշտպանական գերատեսչությունում: