
Լիտվայի ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման հույս է հայտնել

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջող ավարտը խաղաղության պայմանագրի շուրջ և հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիրն արագ կստորագրվի։
Բուդրիսն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։«Լիտվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին լուրերը։ Սա մեծ քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար: Հույս ունեմ տեսնել խաղաղության համաձայնագրի արագ ստորագրումը»,-իր գրառման մեջ նշել է Լիտվայի ԱԳ նախարարը։
Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։