Բաժիններ՝

Սիյարտոն ասել է, թե երբ կվերսկսվեն նավթի մատակարարումները Հունգարիա

«Դրուժբա» նավթամուղով ռուսական նավթի մատակարարումները Հունգարիա կարող են վերականգնվել մարտի 12-ի երեկոյան՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասված չափիչ կայանի վերանորոգումից հետո։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ հեռախոսազրույցից հետո ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Ես խոսել եմ էներգետիկ հարցերով զբաղվող Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի հետ, ով ասաց, որ չափիչ կայանին հասցված հարվածի պատճառով նավթի առաքումը Հունգարիա կարճ ժամանակով կդադարեցվի։ Այնուամենայնիվ, վերանորոգման աշխատանքներն արդեն ընթանում են, և, եթե որևէ արտառոց բան չլինի, նավթի մատակարարումները Հունգարիա կարող են վերսկսվել վաղը երեկոյան»,- ասել է Սիյարտոն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս