ՀՀԿ-ի դեմ հարձակումներն ընդգծված նախընտրական բնույթ ունեն. Տիգրան Աբրահամյան

«Իշխանափոխությանը միտված ցանկացած բողոքի ակցիայի, անկախ նրանից, թե ո՞վ է դրա կազմակերպիչը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցել է շատ ակտիվ՝ գետնի վրա ունենալով զգալի դերակատարում այդ ընդդիմադիր պայքարներում, հետևապես, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում ներքաղաքական դաշտում, դիտարկում եմ 2026 թվականի նախընտրական համատեքստում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս պահին, ֆոնային առումով, այս զարգացումները կրում են նախընտրական տրամաբանություն։ Մի կողմից՝ տեսանելի է, որ արտախորհրդարանական ուժերի մոտ պլատֆորմներ չեն ձևավորվում, ինչը շատ անհրաժեշտ է, որպեսզի ընտրությունների ժամանակ ակտիվ և առողջ ուժերը թույլ չտան այս իշխանությանն իր արբանյակային ուժերով ներկայայացվածություն ունենալ հաջորդ խորհրդարանում, մյուս կողմից՝ խորհրդարանում ստեղծած իրավիճակն է, երբ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միջև, չնայած մի շարք հարցերում տարբեր մոտեցումներին, լուրջ առճակատում չկա։ Նկատենք, որ «Հայաստան» խմբակցությունն ուն 28 պատգամավոր, որոնցից մոտ18-ը ՀՅԴ-ից են, իսկ մենք այդ 18-ի հետ խնդիր չունենք»,– ասաց Տիգրան Աբրահամյանը։

Նա շեշտեց, որ ՀՀ իշխանության դեմ թիրախավորված աշխատելու համատեքստում իրենք խորհրդարանական ընդդիմության հետ խնդիր չեն ունեցել, հետևապես, այն տարանջատման սկզբունքը, որը ԱԺ բրիֆինգների ժամանակ ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը,հ անդիսանում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը՝ դարձյալ նախընտրական տրամաբանության մեջ։

Կարդացեք նաև

«2-դ նախագահի թիմն այսպիսով անոնսեց նախընտրական մեկնարկ, և նրանց բոլոր քայլերն այսուհետ լիելու են հենց այդ տրամաբանության ներքո։ Պարզապես այստեղ պետք է հիշել, որ եթե խնդիր կար վերադասավորումների, մարտավարական նման փոփոխությունների, ապա դրա հետ կապված կարելի էր խոսել այլ ձևով, որ հասարակության մոտ տհաճ զգացողոնություններ չառաջանային։ Հնչում են դիրքորոշումներ, որոնք անթույլատրելի են, ինձ համար՝ որոշակիորեն նաև՝ անսպասելի,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարկը՝շարունակելով,- ՀՀԿ-ին թիրախավորելով՝ մի մասն իր նախընտրական խնդիրն է լուծում, մյուս մասն անուղղակի ձևով ճանապարհ բացում այս իշխանության վերարտադրության համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս