Բաժիններ՝

42 դժբախտ պատահար՝ 4 մահվան դեպք

Ըստ հանրապետության կազմակերպություններում աշխատանքային գործունեության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության, դժբախտ պատահարների և վնասվածքների վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, աշխատանքի անվտանգության նորմերի խախտման պատճառով 2012թ. արձանագրվել է 42 արտադրական դժբախտ պատահար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ 1000 աշխատողի հաշվով տուժածների տեսակարար կշիռը կազմել է 0.4:
Պատահարների արդյունքում զոհվել է 4 մարդ (բոլորը տղամարդիկ)։
Աշխատունակությունը 1 և ավելի օրով կորցրած անձանց 2012թ.-ին ավարտված ժամանակավոր անաշխատունակության հիման վրա հաշվարկված անաշխատունակ մարդօրերի գումարային քանակը կազմել է 1.1 հազ. մարդ–օր:
Դժբախտ պատահարների հետևանքով 2 մարդ դարձել է III խմբի հաշմանդամ (1-ը` ք.Երևանում, 1-ը` ՀՀ Սյունիքի մարզում):
Աշխատանքի գնալու և աշխատանքից տուն վերադառնալու ճանապարհին տեղի էունեցել, համապատասխանաբար` 2 և 1 դեպք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս